Օրենքը խախտելու համար Սալոմե Զուրաբիշվիլին տուգանվել է
Իրավունք
20:24 12/06/2025
Տարածաշրջան

Օրենքը խախտելու համար Սալոմե Զուրաբիշվիլին տուգանվել է

Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տուգանվել է 5000 լարիի չափով։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

«Ես այսօր մկրտվեցի որպես ակտիվիստ։ Եվ ես կանգնեցի այնտեղ, որտեղ պետք է կանգնեին բոլոր մայրերը՝ քաղբանտարկյալների մայրերի կողքին», -գրել է Սալոմե Զուրաբիշվիլին Ֆեյսբուքում։

Նա սոցցանցերում տեղադրել է կտրոնի լուսանկարը, ըստ որի` ինքը տուգանվել է 5000 լարիի չափով՝ 2025 թվականի մարտի 3-ին Ռուսթավելիի պողոտայում «Հավաքների և երթերի մասին» օրենքը խախտելու համար։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Օրենքը խախտելու համար Սալոմե Զուրաբիշվիլին տուգանվել է